Ախտորոշում
Ողնաշարի հատվածների ՄՌՏ. հետազոտությունների տարբեր տեսակների առանձնահատկությունները. ultraimaging.am
Եթե ողնաշարի որևէ հատվածում ցավեր են ի հայտ եկել, անպայման պետք է դիմել բժշկի: Փորձը ցույց է տալիս, որ ողնաշարը կարող է լինել ամենատարբեր ախտաբանությունների և հիվանդությունների կենտրոնացված հատվածը: Նման դեպքերում հարկ է դիմել ՄՌՏ հետազոտության:
ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս հստակ պարզել վնասվածքի կամ ախտաբանության առկայությունը, նորագոյացությունների առաջացման վտանգը: Բուն մեթոդը հենվում է մարդու օրգանիզմի վիճակի մանրամասն հետազոտության վրա և հնարավորություն ընձեռում վաղ փուլում սկսել բուժումը:
Ողնաշարի հատվածների ՄՌՏ հետազոտության չորս տեսակները
Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ (ՈՊՀ ՄՌՏ): Այս հատվածում կան յոթ ողներ, սակայն հետազոտվում է նաև միջողնային սկավառակների, հարակից հյուսվածքների և անոթների վիճակը: Որպես կանոն, այս հետազոտությունն իրականացվում է պարանոցային շրջանում ցավեր ունեցող, ինչպես նաև վերջույթների զգայունության կորուստ և մատների թմրածություն ունեցող պացիենտների մոտ:
Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ (ՈԿՀ ՄՌՏ): Այս հետազոտությունը նշանակվում է վնասվածքի կամ միջողնային ճողվածքի առկայության, Բեխտերևի հիվանդության կասկածի դեպքերում, կրծքավանդակի շրջանում դեպի վերջույթներ ճառագայթող ցավերի ժամանակ:
Ողնաշարի գոտկատեղա-սրբոսկրային հատվածի ՄՌՏ (ՈԳՍՀ ՄՌՏ): Հետազոտության այս տեսակը ցուցված է այն պացիենտներին, ովքեր հաճախ են բողոքում գոտկատեղի ցավերից: Նման խնդիրներ հանդիպում են շատերի մոտ, քանի որ կյանքի ընթացքում հենց գոտկատեղին է բաժին ընկնում ամենամեծ ծանրաբեռնվածությունը: Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզել ճողվածքի առկայությունը, սկավառակների տեղաշարժը կամ քայքայվածությունը և այլ բազմաթիվ ախտաբանություններ:
Պոչուկի ՄՌՏ: Հետազոտության տարածված տարբերակ է, որն օգնում է բացահայտել պոչուկին հարակից փափուկ հյուսվածքների վիճակը:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYcWlhB3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403